Երկրաշարժ Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում
Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 17:26-ին), Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ բնակավայրերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում, Մեծավան և Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Կարծիքներ