ՀՀ վարչապետի որոշմամբ 10 հոգանոց պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ վարչապետի որոշմամբ 10 հոգանոց պատվիրակություն կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Հայկական պատվիրակությունը ՌԴ Իրկուտսկ քաղաքում կգտնվի հունվարի 24-ից մինչև հունվարի 28-ը:

Վարչապետի որոշման մեջ ասված է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունվարի 24-ից մինչև հունվարի 28-ը Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղել պատվիրակություն և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Իրկուտսկ) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Կարեն Բրուտյանինը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի քարտուղար Սերգեյ Աբրահամյանինը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Գարիկ Մովսեսյանինը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի սպառազինության գծով տեղակալ Դավիթ Հարությունյանինը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության մասնագետ Լիլիթ Հարությունյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ-միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ Դավիթ Վիրաբյանինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բաժնի պետ Աստղիկ Բալդրյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի

Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արտյոմ Ղևոնդյանինը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Ռոբերտ Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ Արմեն Աբրահամյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում