ԵՄ չպետք է գազ գնի Բաքվից․ Եվրախորհրդարանի ղեկավարը անհուսալի գործընկեր է անվանել Ադրբեջանին

ԵՄ չպետք է գազ գնի Բաքվից․ Եվրախորհրդարանի ղեկավարը անհուսալի գործընկեր է անվանել Ադրբեջանին

Եվրամիությունը չպետք է գազ գնի Ադրբեջանից, քանի որ Լեռնային Ղարաբաղում Բաքվի իրականացրած ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի Հանրապետությունն անհուսալի գործընկեր է: Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այս մասին լրագրողներին ասել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։

«Մենք չենք կարող անցնել մի անվստահելի էներգետիկ գործընկերոջից մյուսին: Սա մեր դիրքորոշումն է»,-  Մեցոլայի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում