Ճապոնիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա

Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան այցով ժամանել է Ուկրաինա: Այս մասին հայտարարեց Ճապոնիայի արտգործնախարարությունը:

Ըստ նրա, նախարարը, մասնավորապես, բանակցություններ կվարի Ուկրաինայի արտգործնախարարության ղեկավար Դմիտրի Քուլբայի հետ: Կամիկավան արտասահմանյան ուղեւորության ընթացքում այցելելու է եվրոպական մի շարք երկրներ, ներառյալ Լեհաստանը եւ Ֆինլանդիան, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներ եւ Թուրքիա: Այցը Ուկրաինա նախապես չի հայտարարվել:

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Կամիկավայի այցը պետք է ընդգծի Ճապոնիայի վճռականությունը՝ նպաստելու Ուկրաինայի վերակառուցմանը պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցության միջոցով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում