ԼՂՀ-ի «ինքնալուծարման» որոշման հրապարակումից հետո այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացիներից ոչ մի դիմում չի ստացվել. Զախարովա

ԼՂՀ-ի «ինքնալուծարման» որոշման հրապարակումից հետո այնտեղ գտնվող ՌԴ քաղաքացիներից ոչ մի դիմում չի ստացվել. Զախարովա

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի ստացել ԼՂ-ում գտնվող ՌԴ քաղաքացիներից դիմումներ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշման հետ, սակայն օգնություն կտրամադրի դրանց առաջացման դեպքում»։

Այս մասին «Վեդոմոստի»-ին տված մեկնաբանությունում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՌԴ-ի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման որոշմանը, որի հրամանագիրը ստորագրել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը: Ըստ այս հրամանագրի, որը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

«Արտաքին գործերի նախարարությունը դեռ նման դիմումներ չի ստացել: Աջակցում են ռուսներին, երբ նրանք դիմում են»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում