Արցախի Մարտակերտի շրջանի բանկոմատներից մեկից մոտ 8 մլն դրամ է հափշտակվել

Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ՔՀՎ և ԱԱԾ ծառայողները բացահայտել են առանձնապես խոշոր չափերի հասնող գողության դեպքը:
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 17:50-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքապետարանի շենքի մուտքի մոտ տեղադրված Արցախբանկ ՓԲԸ-ին պատկանող բանկոմատից մոտ 8 միլիոն դրամ գողություն կատարելու մասին։
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության և ազգային անվտանգության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 16-ին ժամը 03:00-ի սահմաներում, նշված հանցագործությունը կատարել են նույն համայնքի բնակիչներ` 32-ամյա Գ. Խ.-ն և 24-ամյա Ե. Ս.-ն։
Գողոնը մասամբ հայտնաբերված և վերցրված է:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը։
Կարծիքներ