Զելենսկին վաճառել է տունն ու ընտանիքի հետ պետական նստավայր տեղափոխվել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաճառել է հողակտորը, որի վրա իր տունն էր գտնվում․ այժմ երկրի ղեկավարն ընտանիքի հետ բնակություն կհաստատի «Կոնչա Զասպա» պետական նստավայրում, գրում է eadaily.com կայքը։
Նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Զելենսկին վաճառքն իրականացրել է 2020 թվականի հուլիսի 7-ին։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ նախագահը սեփականության հետ կապված էական փոփոխությունների մասին տեղեկացրել է Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել էր, որ օրենք է խախտել։ Նա հայտարարել էր, որ ունեցվածքում տեղի ունեցած էական փոփոխություների մասին ժամանակին չէր տեղեկացրել։
Կարծիքներ