ԼՂ-ում արնահեղության դադարեցման գործում ՌԴ-ի դերը կասկածի ենթակա չէ, դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են. Զախարովա
Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը որևէ կասկածի ենթակա չէ: 44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանի դերակատարությունն ամրագրված է համապատասխան գրավոր փաստաթղթում, որի տակ դրված են և Հայաստանի, և Ադրբեջանի ստորագրությունները։ Այս դերակատարությունը ոչ մի կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հակամարտող կողմերը հաստատել են այն: Եվ այդ հարցի շուրջ համապատասխան կոնսենսուս է ձեռք բերվել»,- ասել է նա:
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը միայն Հայաստանի ներքին գործն է։
Կարծիքներ