Հայերը սխալ են մեկնաբանել մեր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում «Զանգեզուր»-ի միջանցքը մեզ համար. Ամիրբեկով
Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի Զանգեզուրի միջանցքով իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային անխափան տեղաշարժ ապահովելու համար։
Ըստ Report-ի՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովն այս մասին ասել է՝ պատասխանելով ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի և ավգ գիտաշխատղ Լյուկ Քոֆիի հարցերին։
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա հայերը սխալ են մեկնաբանել մեր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում այդ միջանցքը մեզ համար»,- ասել է Ամիրբեկովը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։
«Այլ խնդիր է, թե ինչպես են նրանք ապահովելու այնտեղ անվտանգությունը: Սա առանձին հարց է, քանի որ եռակողմ հրադադարի հայտարարության համաձայն՝ տեղաշարժի անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները: Հիմա կարծես թե Հայաստանը վերանայում է այդ պարտավորությունը, քանի որ նրանք ռուսներին տրված այս գործն այլևս նպատակահարմար չեն համարում»,- հավելել է նա։
Կարծիքներ