COVID-19-ը եւ մարսողությունը. Ինչ ախտանիշների վրա պետք է ուշադրություն դարձնել
COVID-19 կորոնավիրուսային վարակը համարվում է շնչառական հիվանդություն, սակայն այն ախտահարում է նաեւ մյուս օրգաններն ու համակարգերը, այդ թվում՝ մարսողական համակարգը:
Կորոնավիրուսից մարսողական համակարգի ախտահարման նշանները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել, բայց դրանցից մի քանիսը հաճախ են հանդիպում: Ահա այն նշանները, որոնք կարող են վկայել կորոնավիրուսով վարակման մասին:
Լուծ եւ փորացավեր
Հետազոտությունների համաձայն, COVID-19-ով պացիենտներից յուրաքանչյուր 5-րդը ունենում է ստամոքսի խանգարում, որն ուղեկցվում է լուծով կամ փորացավով:
Ախորժակի կորուստ
Չինացի հետազոտողները պնդում են, որ երկրում COVID-19-ով հիվանդների մոտ 80%-ը հայտնել է ախորժակի կորստի մասին:
Սրտխառնոց
Կորոնավիրուսային վարակով պացիենտների գրեթե 10%-ի մոտ սրտխառնոցը (երբեմն նաեւ լուծը) առաջանում է տենդից երկու օր առաջ: Եւ այն կարող է վկայել հիվանդության մասին՝ նույնիսկ նախքան այլ ախտանիշների ի հայտ գալը:
Այս ախտանիշներից որեւէ մեկի առկայության դեպքում, հատկապես եթե դրանք զուգորդվում են բարձր ջերմության, հազի, հոգնածության հետ, խորհուրդ է տրվում դիմել բժշկի եւ կորոնավիրուսի թեստ հանձնել:
Կարծիքներ