Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է «STARMUS VI» փառատոնի բացման արարողությանը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է STARMUS գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Ամբողջ շաբաթվա ընթացքում տարբեր գիտնականների նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մասնակցությամբ կլինեն դասախոսություններ:
Փառատոնն այս տարի կրում է «50 տարի Մարսի վրա» խորագիրը՝ նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին:
Կարծիքներ