ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը

ՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում