Պարզվեց՝ այգին շատ հողատարածքներ ունի, որոշեցինք չտեղափոխել և ընդլայնումը հենց իրենց տարածքում էլ անել․ Ավինյան
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է որոշում կայացվել չտեղափոխել Կենդանաբանական այգին այլ տարածք։
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ, ճշգրտված տվյալներով, հնարավորություն կա 30-40 տոկոսով ընդլայնելու գործող Կենդանաբանական այգու հնարավորությունները։
«Այս թեմայով խոսակցություն ենք ունեցել, ի սկզբանե պլանավորվում էր, որ այգին կարող է տեղափոխվել, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան այն հատվածում, որտեղ փաստացի գործում է։ Ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում»,- մանրամասնեց նա:
Վերջինիս խոսքով՝ տարածքն ընդլայնելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կազմված է Բնապահպանության վարչությունից, Կենդանաբանական այգու աշխատակիցներից, խորհրդի անդամներից։ Էսքիզը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում։
Կարծիքներ