Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին
2024թ.-ին ՀՀ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է լավագույն փորձի փոխանակման լայն ցանց ունեցող EuroPris-ին՝ Բանտային և ուղղիչ ծառայությունների եվրոպական կազմակերպությանը, որին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 41 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ։
Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Անդամակցության շնորհիվ Հայաստանը ևս հասանելիություն է ստացել Եվրոպական բանտային տեղեկատվական և գիտելիքների կառավարման համակարգերի առանցքային ռեսուրսների տվյալների բազաներին՝ հնարավորություն ունենալով մասնակցելու փորձի փոխանակման գործընթացներին, տեղում ծանոթանալու եվրոպական փորձին, որոշ դեպքերում ստանալ փորձագիտական աջակցություն։
Կարծիքներ