Իգոր Նիկոլաևը սրտի կաթվածով հոսպիտալացվել է

Իգոր Նիկոլաևը սրտի կաթվածով հոսպիտալացվել է

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ Իգոր Նիկոլաևը սրտի կաթվածով հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։

РЕН ТВ-ի հաղորդմամբ, 63-ամյա արտիստը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Իգոր Յուրիի Նիկոլաևը ծնվել է Խոլմսկ քաղաքում (Սախալինի մարզ), 1960 թվականի հունվարի 17-ին, պոետ-ծովանկարիչ, հեռավոր նավարկության կապիտան, ԽՍՀՄ Գրողների Միության անդամ Յուրի Իվանի Նիկոլաևի և հաշվապահ Սվետլանա Միտրոֆանի Նիկոլաևնայի ընտանիքում։

1974 թվականին Իգոր Նիկոլաևը ավարտում է երաժշտական դպրոցի ջութակի դասարանը և ընդունվում Սախալինի երաժշտական ուսումնարանի երաժշտության տեսության դասարանը։

1975 թվականին Իգոր Նիկոլաևը հեռանում է Յուժնո Սախալինսկից Մոսկվա, որտեղ շարունակում է սովորել Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիային առընթեր Երաժշտական ուսումնարանում։

1978 թվականին Իգոր Նիկոլաևը և նրա կինը՝ Ելենան, ունենում են աղջիկ՝ Յուլիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում