Պենտագոնը SpaceX-ի հետ մոտակա 5 տարիներին տիեզերական սարքերի արձակման մասին պայմանագիր է ստորագրել
Ամերիկյան բիզնեսմեն և գյուտարար Իլոն Մասկի հիմնած SpaceX ընկերությունը Պենտագոնի հետ մոտակա 5 տարիներին՝ 2022-ից 2027 ֆինանսական տարիների ընթացքում, Միացյալ Նահանգների զինվորականների համար տիեզերական սարքերի արձակման մասին պայմանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում է Kp.ru-ն՝ հղում տալով ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ հավելելով, որ պայմանագրի արժեքը գնահատվում է 316 միլիոն դոլար:
Ամերիկյան ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ 337 միլիոն դոլարի չափով նման պայմանագիր Պենտագոնը կնքել է նաև United Launch Alliance (ULA) կոնսորցիումի հետ, և արձակումները նույնպես իրականացվելու են 2022-ից 2027-ին:
Փաստաթղթում հստակեցվում է, որ արձակումների թիվը և պարամետրերը յուրաքանչյուր տարի առանձին մանրամասն քննարկվելու են նախարարության և երկու ընկերությունների միջև:
Կարծիքներ