ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ապրիլի 23-ին ժամը 23:59-ին, հնչել է Վ.Ա. Մոցարտի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ: «Ռեքվիեմ»-ը ղեկավարել է հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում