Մանե Գրիգորյանի եղբայրը զոհվել է. նրան փնտրում էին Ստեփանակերտի պայթյունից հետո
Երգահան Արթուր Գրիգորյանի դուստրը՝ հաղորդավարհուհի Մանե Գրիգորյանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել իր մորաքրոջ տղային՝ Դավիթին, որը մասնակցել էր քառօրյա և 44-օրյա պատերազմներին:
Մանեն հիշեցրել է, որ Արթուրին Ստեփանակերտի վառելիքի կայանում պայթյունից հետո փնտրում էին։
Հաղորդավարուհին նրան բնութագրել է որպես հերոս:
«Դավիթի ընտանիքը, երկու անչափահաս երեխաները այստեղ են, ու բոլորիս խնդիրն է մեր հայրենակիցներին նորից ապրեցնելը՝ աշխատել, ուժեղանալ, չվախենալ՝ հանուն մեր զոհված տղաների, հանուն մեր հայրենիքի»,- գրել է նա:
Կարծիքներ