Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ
Մեկ տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներում ընդգրկված են կենտրոնի բոլոր մասնաշենքերը:
Այն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ` 400-ից ավելի մահճակալով` ապահովված անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, կենցաղային բոլոր պայմաններով:
Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է խնդիրների հիմնավոր լուծման, որակի և հարմարավետության գործոնները:
Կենտրոնում նախատեսվում է նաև նոր հատվածի կառուցում` դեռահասների ճգնաժամային կենտրոն, որտեղ կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական ճգնաժամային աջակցություն: Այդ հարցում ՀԱՊԱԿ-ը համագործակցում է Ֆրանսիայի խոշորագույն հոգեբուժական կենտրոններից մեկի` Լեոնի Վինատիե հիվանդանոցի մասնագետների հետ:
Կարծիքներ