Խաշի պարագաները էժանացել են. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Խաշի սեզոնն արդեն բացված է: Այս օրերին ԳՈՒՄ-ի շուկայում մսավաճառներն ինչեր ասես չեն ասում հաճախորդներին խաշի տոտիկներ վաճառելու համար: Ինչպես հայտնի է, խաշը կովի տոտիկներից պատրաստած համեղ ապուր է: Խաշն ընդունված է ուտել այն ամիսներին, որոնցում առկա է «ր» տառը, այսինքն՝ սեպտեմբերից մինչեւ ապրիլ ներառյալ, տարվա մյուս եղանակներին խաշի համար շոգ է:
Այս օրերին՝ Գումի շուկայի մոտով անցնելիս, անհնար է չնկատել դույլի միջից ցցված կովի սափրած տոտիկներ: Սակայն, մսավաճառների խոսքերով, խաշի պարագաներն այս տարի բավականին էժանացել են: Եթե նախկինում դրանք վաճառվում էին կիլոգրամը 2000 դրամով, ապա հիմա այն արժե 1200 դրամ, շուկայում տեղ կա՝ 1500 դրամ է: Բայց ինչպես մսավաճառներն են հուշում, տարբեր տեսակի տոտիկներ են լինում, որոնք տարբեր գներ ունեն, իսկ բարձր կարգի տոտիկների մեկ կիլոգրամը սկսում է 1500 դրամից:
Գնանկման պաճառը ոչ միայն կորոնավիրուսն է, այլեւ պատերազմը: Կորոնավիրուսի պատճառով օբյեկտները չաշխատեցին, ամիսներով փակ մնացին, իսկ պատերազմից հետո, ըստ մսավաճառների, ոչ ոք սիրտ ու հավես չունի խաշ ուտելու. «Բնական է, բոլորս էլ մարդ ենք, հասկանում ենք… Մեր վիշտը թողած՝ ո՞վ կգնա խաշի հետեւից»:
Մանրամասները՝ այսօրվա համարում։
Կարծիքներ