Ուկրաինացի ուսուցիչը դպրոցում օղի է խմել և ծեծել աշակերտներին

Ուկրաինացի ուսուցիչը դպրոցում օղի է խմել և ծեծել աշակերտներին

Դնեպրում, ալկոհոլի ազդոցության տակ, ուսուցչուհին հարվածել է երկու երեխայի։ Риа новости-ի փոխանցմամբ այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է երեխաներից մեկի մայրը։

Նրա խոսքով՝ ուսուցչուհուն արդեն ազատել են աշխատանքից, բայց միևնույն ժամանակ, ըստ կնոջ, ուսումնական հաստատությունը նախկինում տեղյակ էր ուսուցչի ՝ ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին, քանի որ այդ պատճառով է նա կորցրել աշխատանքը նախորդ դպրոցում:

Աղջկա մոր խոսքով՝ կրթական հաստատության տնօրինությունը թաքցրել է ուսուցչուհու կախվածությունը  ուսուցչական կադրերի բացակայության պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում