Հայաստանում ՌԴ դեսպանատանը բացվել է սգո մատյան

Հայաստանում ՌԴ դեսպանատանը բացվել է սգո մատյան

ՌԴ-ում հայտարարված համազգային սգո օրերին Հայաստանում ՌԴ դեսպանատանը բացվել է սգո մատյան։

Այս մասին հայտնում են ՌԴ դեսպանությունից՝ նշելով, որ այն կգործի՝

 կիրակի՝ մարտի 24-ին, ժամը 12:00-14:00 և 16:00-18:00,

 երկուշաբթի՝ մարտի 25-ին, ժամը 10:00-14:00։

Նույն օրերին դեսպանությունը կբացի նաև էլեկտրոնային սգո մատյան՝ [email protected] հասցեով։

Մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով զոհվել է 133 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում