Զավեշտն այն է, որ չեն էլ հասկանում, որ դրանով ի ցույց են դնում իրենց մանրուղեղությունը

Զավեշտն այն է, որ չեն էլ հասկանում, որ դրանով ի ցույց են դնում իրենց մանրուղեղությունը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ անդրադառնալով քաղաքական գործիչներից ոմանց հայտարարություններին:

«Մարդու ծիծաղ է գալիս, երբ ինչ-որ մարդիկ, ովքեր հավակնում են հանրային, նույնիսկ քաղաքական գործունեությամբ զբաղվել, փոխանակ ուղեղներին զոռ տան, մեկ էլ հանկարծ հայտնվելով տեսախցիկների առաջ կամ մտնելով համացանց՝ սկսում են տղայական «բազառներ» անել, խոսել այս կամ այն պաշտոնյայի տղայական կամ դուխավիկ լինել-չլինելուց, և թե ով՝ ով է եղել հեղափոխությունից առաջ կամ ով է լինելու, եթե մի օր պաշտոն չունենա և այլն: Ու զավեշտն այն է, որ չեն էլ հասկանում, որ դրանով ի ցույց են դնում իրենց մանրուղեղությունը: 

Ի՞նչ են ենթադրում, որ պետական պաշտոնյան պետք է գողականի մեջ ըլնի ու իր պանյատներով՝ մինչ պաշտոնը ցանկալի է մի հատ էլ նստած-հելած լինի՞ ,թե՞ ենթադրում են, որ էշ-էշ դուրս տալով՝ կարող է մեկ էլ պաշտոնյան նյարդայնանա, ասի՝ «ո՞նց, արա, հլը արի համարները հանենք, իջնենք ձոր ասեմ քեզ»: Թե ով՝ ովա, ինչ ճանապարհա անցել ու ինչի շնորհիվ ուր հասել ախր բոլորը գիտեն:

Իսկ քաղաքականության մեջ, հանրային գործունեության նման բաները յուրաքանչյուր նորմալ մարդու մոտ միայն ծիծաղ է առաջացնում, այդ «թողեք, թողեք, ձեռս պահեք ու թողեք ես խփեմ»-ը: 

Զարմանում եմ, մեկը չկա՞ սրանց սովորեցնի տարրական մարդկային ու կյանքի կանոններ, թե չէ երկու անգամ «Крёстный отец» ֆիլմն են նայել, էս վերջերս էլ «Слово пацана»-ն են նայել, հիմա տեսախցիկ են տեսնում կամ ինտերնետ մտնում, սկսում տուզիկի պես փղի վրա հաչալ, հաչալ` մտածելով, թե փղի կնճիթին է դա, կամ էլ կողքից նայողը կասի՝ -դե ուրեմն իրենից երևի մի բան ներկայացնում է, որ փղի վրա կարողանում է հաչալ»,- գրել  է Սիմոնյանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում