Արթուր Ղազինյանը դարձել է մեր օրերի ԱԺ-ի Կոկա-Կոլան

Արթուր Ղազինյանը դարձել է մեր օրերի ԱԺ-ի Կոկա-Կոլան

ArmeniaNews-ը գրում է․

«Արդեն 4-րդ անգամն է, ինչ Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն առաջադրում է իր թեկնածությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ու չի ընտրվում։ 

Ժամանակին հայտնի զովացուցիչ  ըմպելիքը՝ Կոկա-Կոլան շահումով  հետաքրքիր ակցիա եր իրականացնում, ըմպելիքի շիշը բացելուց հետո խցանի տակ կարելի էր գտնել շահումը։ Իսկ շահումի բացակայության դեպքում խցանի հետևում գրված էր լինում «ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ»։

Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը դարձել է ԱԺ-ի  մեր օրերի Կոկա-Կոլան։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ամեն անգամ անգամ չընտրվելուց հետո կրկին փորձում է»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում