Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր. մանրամասներ հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ

Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր. մանրամասներ հորդառատ անձրևի հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ

ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին՝ ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը՝ ժամը 02։46-ը, հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․ լարերի կարճ միացման, սելավատարների և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։

Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։

Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։

Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։

Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Աշխատանքներին ներգրավված են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներ։

Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։

Զոհեր և տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում