ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել մարզերում, հայտնաբերվել է շուրջ 4500 խախտում
Ճանապարհային Ոստիկանության մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը պարբերաբար ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզերում:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4492 խախտում: Ոստիկանների կողմից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 61 տրանսպորտային միջոց։
Նշվում է, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 52, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 16 անձ։ 30 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են:
Կարծիքներ