Սառնարանի խցիկում հայտնաբերվել են մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ
Այսօր՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել Հ․ Ս․-ի կողմից ընկերոջ՝ դատապարտյալ Կ․ Չ․-ի անվամբ բերված սառնարանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
Զննության արդյունքում սառնարանի խցիկում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված մեծ թվով արգելված իրեր՝ 22 բջջային հեռախոս, 7 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, USB 1 լար և 1 ականջակալ։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Կարծիքներ