Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղին առնչվող միջնորդությունը
Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները:
Ինչպես տեղեկանում ենք Ավստրիայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան հայտարարությունից, միջնորդությունն ընդունվել է միաձայն՝ բոլոր խորհրդարանական խմբերի կողմից: Միջնորդության հիմնական դրույթները վերաբերում են հրադադարին ուղղված Ավստրայի և ԵՄ-ի ջանքերին, Թուրքիայի միջամտության և զենքի մատակարարման դատապարտմանը և Վիեննայում խաղաղ բանակցություններ անցկացնելուն:
Կարծիքներ