Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 20-ին, ժամը 14։28-ին ահազանգ է ստացել, որ Վարսեր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 17:12-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։
Կարծիքներ