Հասարակական վայրերն աղտոտող քաղաքացիները կտուգանվեն
Իջևանի համայնքապետարանը խստորեն զգուշացնում է, որ այսուհետ ոստիկանության ծառայությանը զուգահեռ` հետևողական է լինելու ավտոմեքենայից աղբ նետելու բոլոր դեպքերին: Համապատասխան արձանագրությամբ` հասարակական վայրերն աղտոտող քաղաքացիները կտուգանվեն օրենքով սահմանված կարգով:
«Միայն յուրաքանչյուրիս սրտացավության և պատասխանատվության շնորհիվ կունենանք մաքուր քաղաք»,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ