Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք
Արցախում մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 38 թեստավորում։ Թեստավորումների ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 020-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 673 դեպք։
Ըստ աղբյուրի՝ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 565 քաղաքացու հետազոտություն, որից 789-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Կարծիքներ