N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական պարապմունքներ
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն սեպտեմբերի 1-ին անցկացրել են մարտավարական պարապմունքներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զինծառայողները ներթափանցել են պայմանական հակառակորդի տեղակայման վայր, չեզոքացրել կենդանի ուժը, առգրավել կարևոր փաստաթղթերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Մշակվել են շրջանաձև պաշտպանությունում և հակահարձակման ժամանակ խմբի փոխհամաձայնեցված գործողությունները:
Նշվում է, որ անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն, կատարելագործել մասնագիտական ունակությունները, եղանակային բարդ պայմաններում քողարկման գործողությունների հմտությունները։
Կարծիքներ