Շվեյցարիայում թուրք ջիհադիստը պորտուգալացի երիտասարդի է սպանել

Շվեյցարիայում թուրք ջիհադիստը պորտուգալացի երիտասարդի է սպանել

Շվեյցարիայի Մորգես քաղաքում սեպտեմբերի 11-ին ազգությամբ թուրք 26-ամյա երիտասարդը սպանել է Պորտուգալիայի քաղաքացու՝ գրում է ermenihaber.am -ը։

Նշվում է, որ ռեստորանի դիմաց թուրք ջիհադիստը դանակով հարձակվել է պորտուգալացի երիտասարդի վրա և նրան հասցրել մարմնական վնասվածքներ։ Հոսպիտալացված երիտասարդի կյանքը չի հաջողվել փրկել։ Միջադեպից 2 օր անց թուրք հանցագործը ձերբակալվել է։

Շվեյցարիայի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հանցագործը, որն ունի Թուրքիայի և Շվեյցարիայի քաղաքացիություն, սերտ առնչություն է ունեցել արմատական իսլամական խմբավորումների հետ։ Միջադեպի կապակցությամբ Շվեյցարիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե արդյոք այդ սպանությունը ահաբեկչական հարձակում է եղել։

Հանցագործը նախքան այդ միջադեպը մի քանի ամիս կալանավորված է եղել նաև 2019թ․ Լոզան քաղաքում։ Նրան կասկածել են բենզալցակայան հրդեհելու մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում