Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։

Նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին Սոչիում անցկացրած եռակողմ հանդիպման և ստորագրված համատեղ հայտարարության շուրջ։

Մտքեր են փոխանակվել Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունների տարբեր ուղղությունների վերաբերյալ։ 

Աղբյուր`    Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում