ՄԱԿ-ն անընդունելի է համարում բռնության ցանկացած կոչ

ՄԱԿ-ն անընդունելի է համարում բռնության ցանկացած կոչ

ՄԱԿ-ը դեմ է բռնության ցանկացած կոչի և դրանք անընդունելի է համարում։ Այդ մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, երբ նրան խնդրեցին մեկնաբանել Meta-ի նոր քաղաքականությունը, որը թույլ է տալիս որոշ երկրների օգտատերերին տեղադրել ռուսների դեմ բռնի գործողություններ իրականացնելու կոչեր։

«Մենք հստակորեն դեմ ենք ատելության խոսքին կամ բռնության կոչերին: Նման հռետորաբանությունն անընդունելի է, անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս», - ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում