Երևանում թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երևանում թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդի ու տաքսիստի միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Մարտի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայությունում տեղեկություններ են ստացվել,  որ Մաշտոցի պողոտայում ավտոբուսի վարորդի և տաքսիստի միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի գնդի պարեկները տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները և Բաղրամյան պողոտայում` Գիտությունների ազգային ակադեմիայի հարևանությամբ, հայտնաբերել են թիվ 7 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդ Երևանի բնակիչ 61-ամյա Ավագ Հ.-ին, իսկ Մաշտոցի պողոտայում` տաքսու վարորդ 33-ամյա Գագիկ Կ.-ին։ Վերջիններս ներկայացվել են Ոստիկանության կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով  նախաձեռնվել է վարույթ։

Կայքի տեղեկություններով` վիճաբանությունը, որն ավարտվել է դանակահարությամբ, տեղի է ունեցել Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ և պատճառը եղել է մեքենաների կայանման հարցը։ Ու այդ ժամանակ էլ ավտոբուսի վարորդը, ըստ  տաքսու վարորդի, դանակով հարձակվել է իր վրա, ինքն ինքնապաշտպանվել է` փորձելով նրանից խլել դանակը, և այդ պահին ձեռքի հատվածում վնասվածք է ստացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում