Արգենտինայում դասախոսը մահացել է Zoom համակարգով անցկացվող դասախոսության ժամանակ
Արգենտինայում Zoom հավելվածով անցկացվող առցանց դասախոսության ժամանակ մահացել է Դե լա Էմպրեսա համալսարանի դասախոսը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Clarin հրատարակությանը:
Դեպքը տեղի է ունեցել անցյալ չորեքշաբթի` սեպտեմբերի 2-ին: Աղբյուրի տվյալներով` դասախոսության ժամանակ 46-ամյա դասախոս Պաոլա դե Սիմոնեն սկսել է խեղդվել, ինչից հետո ուշաթափվել և մահացել է:
Տեղեկացվում է, որ վատ զգալու ժամանակ ուսանողները փորձել են իմանալ Սիմոնեի հասցեն, որպեսզի բժիշկներ կանչեն այնտեղ, սակայն դասախոսը այդպես էլ չի կարողացել ասել հասցեն:
Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ օգոստոսի վերջին Սիմոնեն իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, որ իր մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան:
Արգենտինայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 471 806, մահվան` 9739 դեպք:
Կարծիքներ