Զեմանը 10 տարի անց լքում է Չեխիայի նախագահի պաշտոնը
Միլոշ Զեմանը լքում է Չեխիայի նախագահի պաշտոնը։ Չորեքշաբթի օրը լրանում է նրա երկրորդ հնգամյա ժամկետը որպես պետության ղեկավար, իսկ հաջորդ օրը՝ հինգշաբթի, Պրահայի ամրոցում տեղի կունենա նրա իրավահաջորդի՝ բանակի պաշտոնաթող գեներալ Պետր Պավելի երդմնակալության արարողությունը։
Նախագահի պաշտոնում իր վերջին հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի CNN-ի Prima NEWS- ով , Զեմանը պաշտպանել է իր դիրքորոշումը Չինաստանի հետ Չեխիայի տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Համագործակցության ընդլայնումը, ըստ նրա, բխում է հանրապետության շահերից։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Չինաստանը Գերմանիայից հետո երկրորդ արտաքին առեւտրային գործընկերն է։ Զեմանի խոսքով՝ Չինաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը խոչընդոտում են չեխ քաղաքական գործիչների շփումները Թայվանի հետ, ինչը Պեկինը ընկալում է որպես սադրանք։
Կարծիքներ