Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման հետ
Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում, Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին իրական վիճակը ներկայացնել: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների այսպիսի դիրքորոշումը, մենք դա բացարձակապես սխալ ենք համարում: Եվ մենք պատրաստ ենք և լի ենք համբերությամբ մեր թուրք գործընկերներին, ինչպես նաև այլ երկրներին լրացուցիչ բացատրել Ռուսաստանի այս տարածաշրջանի իրական վիճակը»,- ասել է նա՝ մեկնաբանելով թուրքական պատվիրակության ելույթն այսպես կոչված «Ղրիմյան հարթակում»:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս-թուրքական հարաբերություններն ընդհանուր առմամբ կրում են գործընկերային բնույթ: «Եվ ոչ միայն դեկլարատիվ, այլ որն իրոք հիմնված է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության իրական, ամուր հիմքի վրա», – ասել է Պեսկովը:
Բայց սա, շարունակել է Կրեմլի խոսնակը, «չի նշանակում, որ այդ հարաբերություններում չկան էական տարաձայնություններ»: «Ղրիմի թեման էական տարաձայնությունների ոլորտից է», – ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղարը:
Կարծիքներ