Երևանի փողոցների ցուցանակները նորերով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կուղարկվի հրապարակման
Երևանի փողոցների ցուցանակները՝ նոր ձևավորմամբ ցուցանակներով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է. առաջիկայում այն կուղարկվի հրապարակման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին Երևանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Առաքելյանը:
«Մայրաքաղաքի փողոցների ցուցանակները՝ նոր ձևավորմամբ ցուցանակներով փոխարինելու փաթեթն արդեն պատրաստ է թե՛ տեխնիկական բնութագրի, թե գծապատկերների և թե՛ սխեմաների տեսակետից: Մի փոքր դետալ կա այսօր քննարկելու, որից հետո այն կուղարկվի հրապարակման»,-ասաց Առաքելյանը:
Քաղաքապետն, անդրադառնալով Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների առկայությունն ապահովելու աշխատանքներին, դժգոհություն հայտնեց՝ նշելով, որ առկա են որակական խնդիրներ՝ սկսած տառատեսակից, վերջացրած անվան տեղադիրքով:
Քաղաքապետն առաջարկեց հետագայում այն նորից քննարկել:
Կարծիքներ