Թրամփը մինչև պաշտոնավարման ավարտը չի կարողանա գրառումներ անել Facebook-ում

Թրամփը մինչև պաշտոնավարման ավարտը չի կարողանա գրառումներ անել Facebook-ում

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա գրառումներ անել Facebook սոցցանցում: CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին իր բլոգում հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Նշվում է, որ սոցցանցի սահմանափակումները, որոնք պայմանավորված են Վաշինգտոնում տեղի ունեցող անկարգություններով, կգործեն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում, այսինքն՝ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում:

Ցուկերբերգը նման որոշում է կայացրել, քանի որ սոցցանցը հայտնվել էր ճնշման տակ. սոցցանցից պահանջում էին արգելել Թրամփի գրառումները՝ նրա հրահրող և խռովությունները խրախուսող գրառումների պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում