Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն, որից 6-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, խարդախության` 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2, սպանության, անձի առևանգման, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ