Ֆրանսիայի ՆԳՆ-ն ճշտել է Լա Մանշում նավի վթարի հետևանքով զոհվածների տվյալները
Ֆրանսիայի ՆԳՆ-ն մեջբերել է թարմացված տվյալներ, ըստ որոնց՝ Ֆրանսիայի ափերի մոտ նավի վթարի հետևանքով զոհված միգրանտների թիվը կազմել է 27 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով BFMTV- ին։
Ըստ ՆԳՆ-ի՝ երկու հոգի փրկվել է։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր 31 զոհի մասին։
Չորեքշաբթի օրը Կալեի շրջանում նավ է խորտակվել, որում եղել է մոտ 50 միգրանտ։ Նրանք ակնկալում էին անցնել Լա Մանշը և հասնել Մեծ Բրիտանիա։ Փրկարարները շարունակում են անհետ կորած միգրանտների որոնումները։
Կարծիքներ