Արմավիրի մարզում հրդեհված տանը հայտնաբերվել է բնակչի դին

Արմավիրի մարզում հրդեհված տանը հայտնաբերվել է բնակչի դին

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Այգեվան գյուղի Վահան Աղախանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այն տեղի ուժերով մարվել է, և տան ներսում՝ մահճակալին, հայտնաբերվել է նույն տան բնակիչ 83-ամյա Ժորժիկ Ա․-ի դին։

Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու մահվան պատճառն է պառկած վիճակում ծխախոտից առաջացած կրակը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում