Դիլիջանում մոլորված ֆրանսիացիները գտնվել են

Դիլիջանում մոլորված ֆրանսիացիները գտնվել են

Հունիսի 23-ին՝ ժամը 11:55-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտուց Գոշ գյուղ տանող ճանապարհին՝ անտառում, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ են մոլորվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներ Մ. Դ-ին, Կ. Շ-ին, Դ. Ն-ին, Է. Մ-ին (Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիներ) և Ա. Ա-ին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում