ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով
Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակից:
«ՄԱԿ-ը կարծում է, որ անվտանգության գոտին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ կարող են ապահովել իրենք՝ կոնֆլիկտի կողմերը Ուկրաինայում», - նշել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը:
Կարծիքներ