ԱՄՆ առափնյա ծառայության նավը մտել է Սև ծով
Ամերիկյան առափնյա ծառայության «Հեմիլթոն» հերթապահ նավը մտել է Սև ծով: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ԱՄՆ Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քայլն արվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և տարածաշրջանային գործընկերներին աջակցելու համար:
Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից հայտնել են, որ նավին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների նավերը պարբերաբար մտնում են Սև ծովի ջրային տարածք:
Ռուսաստանում բազմիցս հայտարարել են, որ Սև ծովում այլ տարածաշրջանների երկրների զինվորականների ներկայությունը չի նպաստում կայունության հաստատմանը:
Կարծիքներ