Զինված ուժերի Գլխավոր շտաբում պլանների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում

Զինված ուժերի Գլխավոր շտաբում պլանների ճշգրտման աշխատանքներ են իրականացվում

Մարտի 3-5-ը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում իրականացվում են զինված ուժերի և զորամիավորումների մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքներ, որոնցում ընդգրկված են ԶՈւ Գլխավոր շտաբի և զորամիավորումների պաշտոնատար անձինք, այդ թվում՝ զորամիավորումների հրամանատարները։

Իրականացվող աշխատանքներն ուղղված են պետության ռազմական անվտանգության ապահովմանը, սահմանների պահպանության ամրապնդմանը, զորքերի կիրառման հնարավոր տարբերակների քննարկմանն ու զինված ուժերի բարեփոխումների հետագա ընթացքի ապահովմանը:

Մարտական պատրաստականության ու կիրառման պլանների ճշգրտման աշխատանքների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է արդյունավետ և նպատակային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում