Հագվի գյուղում 1988թ-ի երկրաշարժից հետո վթարային դարձած դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան

Հագվի գյուղում 1988թ-ի երկրաշարժից հետո վթարային դարձած դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Հագվի գյուղի դպրոցի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.

 

«Հագվի գյուղում 1988թ-ի երկրաշարժից հետո վթարային դարձած դպրոցի շենքի փոխարեն կառուցվել է նորը։

 

32 տարի վթարային շենքում սովորելուց հետո Հագվի գյուղի երեխաները հիմա կարող են ավելի անվտանգ ու բարեկեցիկ պայմաններում կրթվել։

 

Բարով վայելեք սիրելի հագվեցիներ»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում