Ռուս զինվորականները Խերսոնի աղբավայրում դիակներ են այրել. The Guardian

Ռուս զինվորականները Խերսոնի աղբավայրում դիակներ են այրել. The Guardian

Տեղի բնակիչները լրատվականին պատմել են, որ ամռանը աղբավայրը դարձել է «արգելված գոտի», այն շրջափակվել է ռուս զինվորականների կողմից։ Քաղաքի բնակիչները տեսել են, որ այնտեղ են հասնում սև պայուսակներով բեռնատարներ, և օդից այրված մազերի և քայքայման հոտ են առել։

Ըստ ականատեսների, աճյուններն այնուհետև թաղվել են։ The Guardian-ն ընդգծում է, որ այս պնդումների անկախ ստուգումը դեռ հնարավոր չէ, իսկ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ չեն կարող մեկնաբանել, թե արդյոք հետաքննություն է ընթանում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում